Շատ կոնկրետ բան ենք ասում՝ ՀՀ որևէ քաղաքացի, բառիս բուն իմաստով որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության, թե գնանք բռնության լեգիտացման՝ թեկուզ տեղային ճանապարհով, ուրիշ տեղ կհասնենք՝ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովն ընդունել է երկկուսակցական օրինագիծ, որը նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է երկիրը դուրս բերել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմից: Սենատոր Թիմ Քեյնը, որ օրինագծի համահեղինակներից է, նշել է, որ փաստաթուղթն ընդունվել է ի պատասխան Թրամփի վարչակազմի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ ակտիվ քննարկումների:
Եգիպտացի հնագետները Գիզայի Միթ Ռախինայի շրջանում հայտնաբերել են Ռամզես 2-րդ փարավոնի արձանի վերին մասը՝ հնագույն եգիպտական Պտահ աստծո տաճարից ոչ հեռու:
«Հրապարակը» գրել է. «ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը երեկ ամբողջությամբ ընդունվեց։ Չնայած այն իշխանության համար կյանքի-մահվան հարց էր, սակայն նախագիծը ստացավ 82 կողմ ձայն, որից մեկը անկախ հռչակված Արման Բաբաջանյանն էր։
Pastinfon-ն ներկայացրել է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումները, ներկայացնում են դրանք ստորև՝
Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, մերժել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ինքնակառավարում ստեղծելու նախաձեռնությունը՝ ասվում է այդ երկրների ամփոփիչ հայտարարությունում, որն արվել է Նուր Սուլթանում Սիրիայի վերաբերյալ հանդիպման արդյունքներով:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11:00-13։00 Խաղաղ Դոնի փ. 23 շենքը,
11:00-17։00 Բյուզանդի փ. 45-55, Լեոյի փ. 20-101, Կոնդի թաղամասի 53-99 սեփական տները հանրային բաժանորդները։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական բուժզննում է անցել«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Որոշվել է առաջիկա օրերին շարունակել Քոչարյանի ռեաբիլիտացիան ստացիոնար պայմաններում։
Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...